«Վայրկյաններ հետո պետք է դատախազությունը գործ հարուցեր». Արթուր Խաչատրյան

ԱԺ-ում քիչ առաջ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ու անդրադառնալով ԱԺ-Կառավարություն երեկվա հարցուպատասխանին, ասաց. «Երեկ, երբ Փաշինյանը խոսում էր ու մենք փորձում էինք հակադրել, նախագահողը թույլ չտվեց, այս երկու փաստաթղթի մասին էր խոսքը, որ ասում էի՝ Ալմաթայի արձանագրությունը վավերացվել է առանց վերապահումների: Մյուս փաստաթուղթն էլ սա է, որը վավերացվել է վերապահումներով, որոնք շատ էական են. ինչո՞ւ չի հանձնվել ԱՊՀ-ի նախագահություն: Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները պետք է հետամուտ լինեն: Եթե իրենք գնում են նախկինում գործած բոլոր հանցագործությունների բացահայտման ճանապարհով, կարծում եմ, այս ամբիոնից հնչած հայտարարությունը, որ սա չի ուղարկվել, մի քանի վայրկյան հետո պետք է դատախազությունը, քննչական մարմինները գործ հարուցեին, բայց չարվեց»,- ասաց Խաչատրյանը:

Այս թեմայով
am