Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն, դա կանխատեսելիության մթնոլորտ կստեղծի Կովկասում. Պեսկով

Մոսկվան պատրաստ է օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտին հասցնելու համար․ «Իզվեստիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկու կողմերն էլ, փաստորեն, վերջերս մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին ավարտին հասցնելու աշխատանքները, ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի աշխատանքները։ Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել դա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքեն։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կանխատեսելիության մթնոլորտ կստեղծի Կովկասում», - ասել է Պեսկովը։

Այս թեմայով
am