Քաղաքական հետապնդումների նոր նշաձող է սահմանվել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին։

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում` հասարակական գործիչ Նարեկ Մալյանին ու Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

Ի դեպ, մեկ օր առաջ` դեկտեմբերի 24-ին, ճաղերի հետևում, Մամիկոնն իր հոբելյանական 50-ամյակն էր նշում:

«ժողովրդավարական բաստիոնն» 2024-ին մոտենում է բազմաթիվ քաղբանտարկյալներով, կարված գործերով և քաղաքական հետապնդումների նոր սահմանած նշաձողով»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը:

 

Այս թեմայով
am