Արդեն 5 տարի է, Փաշինյանն է իշխանության ղեկին, սակայն ոչինչ չի բացահայտվել Հոկտեմբերի 27-ի գործում
24 տարի առաջ այս օրը գլխատվեց հայոց պետականությունը: Մի խումբ ահաբեկիչներ ներխուժեցին խորհրդարանի դահլիճ և գնդակահարեցին
????ՀՀ ԱԺ Նախագահ Կարեն Դեմիրճյանին,
????ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին,
????ՀՀ Աժ փոխնախագահներ Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին,
????ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին,
????ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Մինչ օրս դեռ բացահայտված չէ, թե ովքեր, ինչ ուժեր էին կանգնած այս սահմռկեցուցիչ ողբերգության թիկունքում:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կբացահայտվի միայն իշխանափոխության պարագայում:
Արդեն 5 տարի է, Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին, սակայն ոչինչ չի բացահայտվել այս գործում: Դատարկ հայտարարություններ, աշխատանքի իմիտացիա և վերջ: Ինչը նշանակում է, որ Ն. Փաշինյանը հերթական անգամ խաբեց բոլորիս ու դեռ շարունակում է խաբել:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։