Զովունի համայնքը շենքի կառուցման շինթույլտվություն է տվել, բայց փաստացի Երևանի սահմաններում է շենքը կառուցվել
Զովունի համայնքի շինթույլտվությամբ Երևանի տարածքում բազմաբնակարան շենք է կառուցվել: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանըհետաքրքվեց, թե այսիքնն Զովունին էշինթույլտվությունը տվել, բայց փաստացիԵրևանի սահմաններում է այդ շենքը ևստացավ դրական պատասխան:
Իսկ թե հարցին, ինչպես է խնդիրը լուծվելու, Քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանն արձագանքեց, որ խնդիրը պետք է լուծվի հարևան համայնքների հետ համապարփակ քննարկումների արդյունքում: «Քւնեցել ենքառաջին փուլ քննարկումներհամաձայւնության չենք եկել, բայց կարծումենք, որ լուծւմները գիտենք և քննարկել ենքնաև կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ»,-ասաց նա:
Քաղաքապետն առաջարկեց 2 ամիս հետո նորից զեկուցել՝ հասկանալու համար, թե ուր է հասել հարցը: