Արաբկիրի Մամիկոնյանց փողոցը ենթարկվել է հրթիռակոծության

Արաբկիրի թաղապետարանը հայտնում է, որ ապամոտնաժել է Մամիկոնյանց 17 շենքի հարակից կանաչ գոտում գործող բենզալցակայանը։

 

Առաջին հայացքից ամեն ինչ ողջունելի կլիներ, եթե չլինեին հրապարակված լուսանկարները։ Դատելով դրանցից, տպավորություն է ստեղծվում, որ բենզալցակայանը ոչ թե ապամոնտաժվել է, այլ հրթիռակոծվել, նման ձևով հենց այս պահին Իսրայելն է «ապամոնտաժում» Գազայի հատվածում գտնվող բնակելի շենքերը։

 

Մի կողմ թողնենք այն, որ այդ «ապամոնտաժումը» հավելյալ անհարմարություններ է առաջացրել մարդկանց համար, որոնք ստիպված են կա՛մ քայլել փողոցով, կա՛մ շրջանցել «աղետի» վայրը պատերին քսվելով, այլ խորհուրդ տանք ներկայիս իշխանություններին, աշխատանքը կատարել քաղաքակիրթ, որպեսզի Երևանի փողոցները չվերածվեն դժգույն ու դխբախտ վայրերի, ինչը Նիկոլ Փաշինյանի համար հող կհանդիսանա, որպեսզի ընթացքում այն հանձնի Ադրբեջանին։

 

Այս թեմայով
am