Ով անտարբեր է,նա հայ չի, մարդ չի. Ծառուկյան
«Ուզում եմ անպայման իմանաք, որ մարդ կա, որը միշտ ձեր կողքին է։ Այս եղածը ոչ մեկի սրտով էլ չի։ Ով անտարբեր է, նա հայ չէ, կարճ ասած, նա մարդ չէ։ Այսպիսի բանը ոչ մեկի համար էլ ցանկալի չէ»։ Այս մասին Աբովյան քաղաքում այցելելով ու դիմելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ հայաստանցիները մտահոգ են։Բոլորս էլ մտահոգ ենք, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով։Հուսով եմ ճակատագրի բոլոր դառնությունները ճաշակած արցախցիմեր քույրերն ու եղբայրները մի փոքր լույս ու ջերմություն են գտել Մայրհայրենիքում։ Բոլորիս բարոյական պարտքն է՝ պատշաճուշադրություն և հոգածություն դրսևորել արցախցի մերհայրենակիցների նկատմամբ։ Համազգային համախմբվածություննու միասնությունը եղել և մնում են խնդիրները հաղթահարելու միակբանալին։ Աստված պահապան հայ ազգին»,- ասել է Ծառուկյանը։