Ուսուցիչ լինելը առաքելություն է, բոլոր ժամանակներում դուք եղել և մնում եք ձեր կոչմանը հավատարիմ, այն պահպանողն ու կրողը.Ռազմիկ Մկրտչյան
Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանիուղերձը` Ուսուցչի օրվա կապակցությամբ.
Սիրելի’ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա կապակցությամբ։
Անգնահատելի է ձեր դերը, կատարած աշխատանքը, նվիրվածությունը սերունդների կրթության, անհատի ձևավորման, զարգացման և դաստիարակության գործում։
Երախտապարտության մեծ զգացումով խոնարհվում եմ ձեր վաստակի առջև։ Շնորհակալ ենք ձեր կատարած պատասխանատու աշխատանքի, անմնացորդ նվիրումի, ներողամտության և հոգատարության համար։
Ուսուցիչ լինելը առաքելություն է, բոլոր ժամանակներում դուք եղել և մնում եք ձեր կոչմանը հավատարիմ, այն պահպանողն ու կրողը, դուք եք այն առանցքը, որի շուրջ պտտվում է հայկական քաղաքակրթությունը։
Ես վստահ եմ, որ ձեր կրթած սերունդները ունենալով ամուր կամք, հայրենասիրական ոգի և հաղթելու հոգեբանություն՝ անսասան են պահելու պետության հիմքերը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ անսպառ ուժ ու եռանդ, քաջառողջություն և աշխատանքային նորանոր ձեռքբերումներ։