Անգնահատելի և անփոխարինելի է ձեր տեղն ու դերը քաղաքակիրթ և հանդուրժող հասարակության կայացման գործում.Էդուարդ Բաբայան
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի ուղերձը` Ուսուցչի օրվա կապակցությամբ.
Սիրելի՛ մանկավարժներ.
Ջերմորեն և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ հուկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մանկավարժությունը առաքելություն է, որը դուք իրականացնում եք մեծագույն նվիրումով, համբերատար ու պատասխանատու մոտեցմամբ: Անգնահատելի և անփոխարինելի է ձեր տեղն ու դերը քաղաքակիրթ և հանդուրժող հասարակության կայացման գործում:
Վերջին օրերի ցավալի անցուդարձերով պայմանավորված այսօր Հայաստանում են նաև Արցախից բռնի տեղահանված մանկավարժներն ու աշակերտները, որոնց վստահ եմ՝ մեր ուսհաստատություններում կընդունենք առանձնակի ջերմությամբ ու հոգատարությամբ: Համատեղ ուժերով, փորձի փոխանակմամբ և հարուստ գիտելիքներով դուք դեռ պետք է կրթեք և դաստիարկեք հայրենասեր, մրցունակ ու բանիմաց սերունդներ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Աբովյան համայնքի դպրոցների, համայնքային ենթակայության նախադպրոցական կրթական, մարզակրթական և կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներին: Նկատելի և գովելի է համայնքում ձեր կատարած կրթադաստիարակչական շնորհակալ աշխատանքը:
Սիրելի՛ ուսուցիչներ, դաստիարակներ, կրթական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ.
Մասնագիտական օրվա առիթով մաղթում եմ առաջընթաց ու վերելքներ ձեր ընտրած բարդ ու պատվաբեր ոլորտում, անսպառ եռանդ, ստեղծագործ միտք և համբերություն ուսուցման պատասխանատու գործընթացում: