Գիտելիքն ու կրթությունը գնահատվում են բոլոր ժամանակներում, որովհետև միայն գիտելիք ունեցող մարդկանցով է հնարավոր ձևավորել առողջ հասարակություն.Սևակ Միքայելյանի շնորհավորական ուղերձը
Սիրելի՛ դպրոցականներ, ուսուցիչներ, ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Թող, որ այս ուսումնական տարին լինի ավելի արդյունավետ և նոր հաջողություններ բերի ձեզ բոլորիդ:
Գիտելիքն ու կրթությունը գնահատվում են բոլոր ժամանակներում, որովհետև միայն գիտելիք ունեցող մարդկանցով է հնարավոր ձևավորել առողջ հասարակություն:
Սիրելի՛ ուսուցիչներ, բարձր գնահատելով ձեր ներդրումը կրթական համակարգի զարգացման գործում` համոզված եմ, որ աշակերտներին պատշաճ կրթություն տալու համար արել եք և անելու եք նույնիսկ անհնարինը. դուք կրթության և դաստիարակության գործի նվիրյալներ եք :
Ձեր գործն իսկապես նվիրական է, քանի որ ձեզ է վստահված սերունդներին կրթություն տալու դժվարին գործը: Օրվա առթիվ հաջողություններ եմ մաղթում ձեզ՝ ձեր նվիրական և պատասխանատու աշխատանքում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի առթիվ, մաղթում եմ բարձր առաջադիմություն, նորանոր ձեռքբերումներ և բազմաթիվ հաջողություններ:
Բարի երթ նոր ուսումնական տարում:
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար` Սևակ Միքայելյան