Թող սեպտեմբերի 1-ը ձեզ համար դառնա նոր ձեռքբերումների, դրական փոփոխությունների և ինքնահաստատման ճանապարհի սկիզբ.Ռազմիկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի’ դպրոցականներ, ուսուցիչնե’ր, ծնողնե’ր, ուսման դպիրներ
 
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
   

Այսօր մեկնարկում է նոր ուսումնական տարին՝ ձեր առջև բացելով բազում ուսումնական հաստատությունների դռներ։
   

Ճիշտ դաստիարակությունը և գիտելիքը մշտապես եղել և մնում են հասարակության՝ անհատի համակողմանի և ներդաշնակ զարգացման ամենակարևոր երաշխավորը։
 Մեր ուսումնատենչ հասարակությունն առանձնահատուկ մոտեցում և  նվիրվածություն ունի գիտելիքի և այն սիրով մեզ փոխանցող ուսուցիչների հանդեպ։ Տարեցտարի գիտելիքի շառավիղը ընդլայնող կրթության բնագավառի ներկայացուցիչները, արդի պահանջներին համահունչ, շարունակում են նույն խանդավառությամբ կրթել և դաստիարակել նոր սերնդին՝ պահպանելով մանկավարժի բարոյահոգեբանական վսեմ նկարագիրը։
 
 Հարգարժա’ն ուսուցիչներ, ձեր անսահման նվիրվածությունը և առանձնահատուկ ուժն ու եռանդը թող հարատև լինի ձեր դժվարին, բայց շնորհակալ և հայրենանվեր գործում։
   

Այս օրը առավել հիշարժան է առաջին դասարանցիների համար, թող նրանց մուտքը գիտելիքի աշխարհ առլեցուն լինի մեր հայրենիքը շենացնող վեհ գաղափարներով, թող սեպտեմբերի 1-ը ձեզ համար դառնա նոր ձեռքբերումների, դրական փոփոխությունների և ինքնահաստատման ճանապարհի սկիզբ։
   

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր աշակերտներին՝ մաղթում եմ հաջողություն նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյան 

Այս թեմայով
am