Ինչ գույք ու եկամուտներ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Iravaban.net-ը ներկայացնում է ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի ավագանու անդամի թեկնածուների ցանկի առաջին համարների ներկայացրած հայտարարագրերը։

Ընտրություններին 2-ին համարով հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը, որն այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Տիգրան Ավինյանը հայտարարագրել է․

ավտոտնակ – որը նվիրատվություն է ստացել (2014 թ.), Երևանում, Խանջյան փողոցում,
ավտոմեքենա – Volkswagen ID 4, 2022 թվականի թողմարկման․ հավելենք, որ մեքենան նվիրատվություն է ստացել,
12․000․000 դրամ – աշխատավարձ՝ ստացված Երևանի քաղաքապետարանից,
7․200․000 դրամ – արտադրված Bitcoin-ից ստացված եկամուտ, Poolin-ից, որը կրիպտոարժույթների շուկայով է զբաղվում,
11․000․000 դրամ – նվիրատվություն է արել հայրը՝ Արմեն Ավինյանը,
4․000․000 դրամ – «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից, որտեղ զբաղեցնում է խորհրդի անդամի պաշտոնը,
13․890․000 դրամ,
3․100 դոլար,
2․40 Bitcoin։

Այս թեմայով
am