Խաչակիրները Կոռնիձում են, պահանջում են հանդիպում ՌԴ խաղաղապահների հրամանատար Լենցովի հետ
Խաչակիրների ջոկատը հասել է Կոռնիձոր: Այս մասին 24News-ի հետ զրուցում ասաց Խաչակիրների հրամանատար Սարգիս Պողոսյանը:
«Հասել ենք, դիրքավորվում ենք, որ մեր պայքարը սկսենք»,- ասաց Պողոսյանը: Խաչակիրների հրամանատարը նշեց, որ ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել, ամեն բան կարգին է. «Մենք մեր գործը անելու ենք»,- նշեց Սարգիս Պողոսյանը:
Реклама
Այս պահին ռուս խաղաղապահների պատասխանին ենք սպասում. «Ես անձամբ պահանջել եմ հանդիպում ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ: Եթե տեսնենք չեն արձագանքում, մենք արդեն գիտենք ինչ անել»,- շեշտեց խաչակիրների հրամանատարը:
Սարգիս Պողոսյանը նշեց նաև, որ բոլորի կողմից արհամարհվել են՝ այդ թվում Կառավարության, սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին և դրանից հետո կգնան իրենց պլանով:
Նշենք նաև, որ երեկ Կառավարության շենքի մոտ ոստիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներին, որոնք փակել էին փողոցը, ըստ Պողոսյանի՝ բերման ենթարկվածները թվով 8-ն են եղել, որոնք 2-3 ժամ անց ազատ են արձակվել:
Հիշեցնենք նաև, որ երեկ Խաչակիրների ջոկատը և իրենց աջակիցները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կառավարությունից Կոռնիձորում սպասող բեռնատարները, որոնք բարձված են հումանիտար բեռներով անցնեն Արցախ, այլապես իրենք դա կանեն զենքի ուժով: