Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին. նա ընտանիքին երկտող է փոխանցել
Կարմիր խաչը երեկ՝ օգոստոսի 6-ին, այցելել է Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը: Նա հայտնել է նաև, որ իրենց Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի. կգամ»: