Աշնանը կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ սա հրաշալի ստուգատես էր և' մեր, և' մարզիկների համար. Գագիկ Ծառուկյան

Օգոստոսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Սամբոյի միջազգային մրցաշար, որին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ, մարզասերներ ամբողջ աշխարհից:

Կրկին շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ շնորհավորանքներս հաղթող մարզիկներին:

Աշնանը կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ սա հրաշալի ստուգատես էր և' մեր, և' մարզիկների համար:

Արդեն իսկ օլիմպիական ընտանիքի անդամ Սամբո մարզաձևին մաղթում եմ օլիմպիական բարձունքներ:

Այս թեմայով
am