Ալեն Սիմոնյանը մեզ ասաց, որ իրավասություն չունի մեր տղաների հարցերով զբաղվելու, իսկ Անդրանիկ Քորաչյանը անգամ նրա զանգին չպատասխանեց. անհետ կորածի ծնող
44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հանդիպման մասնակից ծնողներից մեկը Tert.am-ին մանրամասներ է ներկայացրել հանդիպումից:
«Անդրանիկ Քոչարյանը չէր պատասխանում ոչ մեկի զանգերին: Մենք պահանջեցինք, որ կա՛մ Ալեն Սիմոնյանի, կա՛մ Հայկ Կոնջորյանի հետ պիտի հանդիպենք:
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպեցինք, սակայն նա մեզ ասաց, որ իրավասություն չունի մեր տղաների հարցերով զբաղվելու: Անգամ Ալեն Սիմոնյանը մեր մոտից զանգեց Անդրանիկ Քոչարյանին, բայց պատասխան չկար, Քոչարյանը գիտեր, որ մենք ստեղից չենք գնա, մինչև իրեն չտեսնենք, դրա համար էր անջատել հեռախոսը»,- ասաց ծնողը:
Ըստ նրա՝ իրենք պահանջել են ամեն ինչ անել՝ իրենց զավակներին ետ բերելու համար:
«Մենք առաջարկեցինք սպուտնիկի օգնությամբ մանրամասներ իմանալ, քանի որ սպուտնիկը նկարել է ու կօգնի հասկանալ, թե որտեղ են մեր տղաները, ոնց են կորել, փախել են, թե գերեվարել են իրենց, որտեղ են թաքնվել, սակայն Ալեն Սիմոնյանը մեզ ասաց, որ դա շատ մեծ ծախսերի հարց է»,- մանրամասնեց նա:
Ծնողները երկուշաբթի օրը գալու են և այնքան ժամանակ նստեն ԱԺ ընդունարանում, մինչև հանդիպում ունենան Անդրանիկ Քոչարյանի հետ:
Հիշեցնենք, որ առավոտյան զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց, ապա՝ ուղևորվել ԱԺ: