«Մենք իրեն ընտրել էինք, որ մեր երեխաների ապագան լավացներ, ոչ թե նրանց գլուխը ուտեր». բողոքի ակցիա
|
«Մեզ երեք տարի շարունակ խաբել ա, մեզ ուրիշի հետ հանդիպում պետք չի՝ մենակ Փաշինյանի»,- Բաղրամյան 26-ում ասում էին Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծողները: Նրան պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում. «Մենք իրեն ընտրել էինք, որ մեր երեխաների ապագան լավացներ, ոչ թե նրանց գլուխը ուտեր»,- ասաց մայրերից մեկը: Գեներալ Քոչարյանը հորդորում է ծնողների՝ միասին գնալ, ներկայացնել հարցերը, ըստ որի որոշում կկայացվի: Ծնողները չցանկացան լսել նրան՝ ասելով, որ մնալու ենք մինչև վերջ: |