«Հայաստանում կա ուսուցիչ, ով ստանում է 507 հազար դրամ». Փաշինյան

«Հայաստանում արձանագրվել է նոր պատմական ռեկորդ՝ 719 224 աշխատատեղ: Ըստ այդմ, 2018-ից մինչ օրս ստեղծվել է շուրջ 171 000 աշխատատեղ: Շարունակում են աճել աշխատավարձերը: Այսօր Հայաստանում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա՝ կամավոր ատեստավորման արդյունքում: 22 ուսուցիչներ ՀՀ-ում ստանում են ավելի քան 400 000 ամսական աշխատավարձ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս թեմայով
am