«Առավելագույնը մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին». Ս. Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը. «Շուտով կարթնանաք և վստահ եմ, որ առաջին հարցերից մեկը, որ կառաջանա ձեր մտքում. «Ի՞նչ ուտել այսօր», դրան կհաջորդի գործողությունը և կուշտ ու հանգիստ օրը կբացվի։ 
Արցախում ևս այդ հարցն է տրվելու, բայց... 
Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին։ 
Չե՞ք պատկերացնում... Իհարկե՝ չեք պատկերացնի, պարզապես ասեմ իմանաք։ 
Լույսը բարին ավետի և ամեն մեկդ զգաք պահի լրջությունը և չասեք. «Ես անիմաստ եմ համարում փողոց դուրս գալը»։ 
Անիմաստ չէ, դուրս եկե՛ք՝ ճնշենք այս անտարբերությունը։ 
Այսօր ժամը 19։00-ին՝ Մյասնիկյանի արձանի մոտ եկեք»:

Աղբյուրը` Սոֆյա Հովսեփյան

Այս թեմայով
am