Հոր և որդու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
Հունիսի 26-ին «Արմեինա» ԲԿ-ից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի միջային ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «աջ և ձախ դաստակների քերծված վերքեր» ախտորոշմամբ՝ մեկ այլ քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 30-ամյա Նարեկ Միրզոյանը և 59-ամյա Սարո Միրզոյանը։
Պարզվել է, որ Ն․ և Ս․ Միրզոյանները վնասվածքերը ստացել են իրենց տանը վիճաբանության ընթացքում, և այդ ժամանակ Ս․ Միրզոյանը դանակով հարվածել է Ն․ Միրզոյանին։
Աղբյուրի տեղկություններով՝ Ս․ և Ն․ Միրզոյանները հայր ու որդի են։