Պայթյուն՝ Բաքվում. կան վիրավորներ
Բաքվում՝ Զաբրատի շրջանի մոտ, պայթյուն է տեղի ունեցել Gəncə Təndir հացի թխման կետում։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են դեպքի ականատեսները։
Դեպքի վայրում են շտապօգնության բրիգադները։ Վիրավորվել է չորս մարդ։ Երեք կին և մեկ տղամարդ տարբեր ծանրության այրվածքներով հոսպիտալացվել են Այրվածքների կենտրոն։