Վնասներ՝ Իջևանում․ հորդառատ անձրևի և քամու հետևանքները. Լուսանկարներ

Հունիսի 19-ին՝ ժամը 19։20-ից, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ Իջևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևը, կարկուտը և քամին պատճառել են զգալի վնասներ:
 

 

Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել և փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

 

Տարածքում ստեղծված իրավիճակի գնահատման և կոմունալ էներգետիկ ենթակառուցվածքների, հաղորդակցման ուղիների ուսումնասիրության նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ կան շրջված ծառեր (ավտոմեքենաների, տների և գազատար խողովակների վրա), սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներ, ջրաբերուկներից փակված ավտոճանապարհներ, ջրալցված տներ և շինություններ, վնասված տանիքներ, էներգամատակարարման և գազամատակարարման ցանցի խափանումներ։
 

 

Կարկուտի և տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են նաև բերքատու այգիներ և մշակաբույսերի ցանքատարածություններ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում:

 

Հրշեջ-փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը, մեկ հասցեում վերականգնել էներգամատակարարումը:

Տեղում աշխատանքներ են իրականացրել քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկաները, էլ․ ցանցի, գազի վթարային ծառայության և «Լևոն 2» ՃՇՇ-ի բրիգադը։
 

 

Հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով Տավուշի մարզպետարանում և Իջևանի համայնքապետարանում ստեղծվել են հանձնաժողովներ:

 

Այս թեմայով
am