Փաստաբանները Աննա Վարդապետյանին հեռուստացույց են նվիրել, որ միայն Հ1 չնայի

Մի խումբ փաստաբաններ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ժապավենով փաթեթավորված հեռուստացույց նվիրեցին, որպեսզի նա դիտի ու ծանոթանա, օրինակ, փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժնում փաստաբան էր բռնության ենթարկվել, սակայն Աննա Վարդապետյանն ասել էր, թե տեղյակ չէ այդ դեպքի մասին:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ այս հեռուստացույցը բացի Հ1-ից այլ ալիքներ էլ է բռնում, որոնք ևս կարող է դիտել Վարդապետյանը։

Այս թեմայով
am