Իրավական մեխանիզմը գործի-չգործի՝ պայքարը չենք դադարեցնելու. Աբրահամ Գասպարյան
«Հայաքվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ։ Նախաձեռնությունը հավաքել է ԿԸՀ-ի համար նախատեսված փաթեթը, այն ստորագրված է նախաձեռնող խմբի անդամների կողմից և վավերացված է նոտարական կարգով։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավարն իհարկե չի հավատում, որ գործող իշխանությունը ջանք է գործադրելու կամ ջանասիրաբար է մոտենալու այս նախաձեռնությանը, բայց նկատում է, որ , որ անկախ այն բանից՝ իրավական մեխանիզմը կգործի, թե ոչ՝ պայքարը չեն դադարեցնելու։
«Չենք հուսահատվում, չենք վհատվում, մեր պայքարը տանելու ենք մինչև վերջ»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Աբրահամ Գասպարյանը կրկնեց, որ իրենք հավատում են այս պայքարին, և որքան էլ երկար տևի՝ շարունակելու են մինչև վերջ:
«Մեր ժողովուրդը ոտքի կանգնելու է և ոչ լեգիտիմ այս իշխանությանը հեռացնելով՝ ազգային օրակարգն է բերելու արտաքին քաղաքական օրակարգը»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։