Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները․ Ավինյան

Ամփոփեցինք անցած խաչատրյանական օրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները և հնարավորություն տվեցին բոլորին վայելել մեծանուն կոմպոզիտորի արվեստը, որ սքանչելի կերպով ներկայացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ։

Մեծ ոգևորություն էր տեսնել մարդկանց նման մեծ բազմություն՝ միջոցառման ընթացքում։

Երևանի Քաղաքապետարանի կողմից նմանօրինակ միջոցառումներ կկազմակերպվեն շարունակաբար՝ նպաստելով մեր մշակույթի և արվեստի հասարակական ճանաչման զարգացմանը»,-գրել է Ավինյանը։

Այս թեմայով
am