Քաղաքացին ապտակե՞լ է Աշոտ Փաշինյանին. նոր մանրամասներ միջադեպի մասին շրջանառվող լուրերից
Ֆեյսբուքյան օգտատեր ԳԱԳԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ գրում է. «Հավաստի տեղեկություններ ունեմ, որ քիչ առաջ Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանում` վագոնի մեջ, մի քաղաքացի ապտակել է Աշոտ Փաշինյանին։ Հաջորդ կայարանում կանգառի ժամանակ, ոստիկանները քաղաքացուն տարել են անհայտ ուղղությամբ։ Ականատեսները փոխանցում են, որ քաղաքացին տեսնելով Աշոտին` ասել է` «արա՞, հորդ կբարեւես», որից հետո էլ ապտակել է։ Աշոտիկը եղել երկու աղջկա հետ»։
Նշենք, որ Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին եւ Ոստիկանության Էրեբունու բաժին են այցելել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որտեղից հավաստիացրել են, որ իրենց մոտ նման դեպք չի արձանագրվել: