Այսօրվանից կստուգվի մեքենաների դիմային ու կողային ապակիների թափանցելիությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 1-ից պարեկները կստուգեն մեքենաների դիմային ու կողային ապակիների թափանցելիությունը: Ոստիկանության տարածած  հայտարարության համաձայն, մգեցված ապակիները պետք է առնվազն 70 տոկոս թափանցելիություն ունենան, հակառակ դեպքում վարորդները կտուգանվեն։ Պարեկները մեքենաների ապակիները հատուկ սարքերի միջոցով են ստուգելու։

Այս թեմայով
am