Մեր նախնիները ավելի դժվարին ժամանկներում են իրագործել ազգային պետականություն ունենալու հայի դարավոր երազանքներն ու նպատակները

Հայ ժողովրդի պատմության ամենից բարդ ու քաոսային ժամանակահատվածում կերտված մայիսի 28-ը 1918 թվականից ի վեր մեր ազգի պատմության ամենակարևոր ու փառապանծ էջերից է, երբ մոխիրներց վեր հառնեց հայոց ազգային առաջին պետականությունը: Մեծ եղեռնից հետո, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթական ելքով հայերը ջախջախիչ պարտության մատնեցին թուրքական զորքերին և վերահաստատեցին սեփական երկրում ազատ, անկախ ապրելու իրավունքը: 
Սիրելի՛ հայրենակիցներ.  
Մեր նախնիները ավելի դժվարին ժամանկներում են իրագործել ազգային պետականություն ունենալու հայի դարավոր երազանքներն ու նպատակները: Մեզ ժառանգված անկախ պետականությունը բարձրագույն արժեք է, որի պահպանման, հզորացման հայրենանվեր գործում յուրաքանչյուրս պիտի անխնա ներդնենք մեր ուժը, փորձն ու կարողությունները: Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է լինենք միասնական, զգոն և չընկրկենք հայոց ինքնիշխան տարածքի նկատմամբ որևէ սպառնալիքի առջև: 
Հայաստան և Արցախ աշխարհի սիրելի՛ հայություն. 
Հայոց հաղթանակների ամիսն ամփոփող Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Լիահույս եմ, որ Հայաստան-Արցախ աշխարհում, համախմբված և պատմության փառապանծ էջերով ոգեշնչված, մենք դեռ կերտելու ենք ազգային-պետականաշեն գործունեության և հաղթանակների բազում շրջադարձային էջեր:
 

Աբովյան համայնաի ղեկավար`Էդուարդ Բաբայան 

Այս թեմայով
am