Մենք պետք է դառնանք մեկ բռունցք, ստեղծենք, արարենք և միասնական կերտենք նորանոր հաղթանակներ ու հավերժ ծածանենք հայոց պետականության խորհրդանիշ եռագույնը հայկական հողի վրա

Սիրելի՛ շենգավիթցիներ, հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։ Այս գեղեցիկ տոնը մեկ անգամ ևս հաստատում է հայ ժողովրդի հավաքական կերպարի, ամուր կամքի առանձնահատկությունները։ Ամուր լինենք մեր հավատի մեջ և հաստատակամ մեր որոշումներում, փառքով հաղթահարենք բոլոր դժվարությունները, որոնք հանդիպում են մեր պայքարի ճանապարհին։ Մենք պետք է դառնանք մեկ բռունցք, ստեղծենք, արարենք և միասնական կերտենք նորանոր հաղթանակներ ու հավերժ ծածանենք հայոց պետականության խորհրդանիշ եռագույնը հայկական հողի վրա։
   Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս կարևորագույն տոնի առթիվ, մաղթում եմ լավատեսություն, դժվարություններին դիմակայելու կամք և վճռականություն, խաղաղ երկինք, բարեկեցիկ կյանք և Աստծո օրհնությամբ օրեր։
 

Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար`Ռազմիկ Մկրտչյան 

Այս թեմայով
am