Գայանե Հակոբյանը դադարեցնում է հացադուլը և խնդրել է իր փոխարեն Եռաբլուրում այցելել որդու շիրիմին
Քիչ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ում նրան տեսակցել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը և և սոցցանցում գրառմամբ փոխանցել ուղերձը:
Գայանե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել այս ծանր օրերին իրեն գիշեր-ցերեկ աջակցելու, ջերմություն փոխանցելու համար.
«Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ նիկոլական աշխատասենյակներում»։
Գայանե Հակոբյանը խնդրել է դուրս գալ փողոց և մենակ չթողնել իր բախտակից ընկերներին՝ հերոս տղաների ծնողներին։