Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզի ծննդից 4 օր առաջ ծնվել է նրա եղբայրը՝ Արեգը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի ծննդից 4 օր առաջ լույս աշխարհ է եկել նրա եղբայրը՝ Արեգը։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։

 

Ազիզը երազել է որդի ունենալ ու Արեգ կոչել։ Ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնել։

 

Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է՝ իրենց ընտանիքում մի նոր արև բերելու։

 

Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է,  նա կդառնար 22 տարեկան: 

 

 

Այս թեմայով
am