«Չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում». Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցների ուղերձը
|
«Հայտարարում ենք, որ հայությունն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու առկա մարտահրավերներն ու բեկում մտցնելու վիճակի մեջ: Հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողությունների համար: Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն՝ արժանանալու է հակազդեցության՝ ում կողմից էլ որ կատարվի: ՀՀ որևէ իշխանության գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, ի սկզբանե առ ոչինչ է: Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու՝ առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում: Մեր պայքարը շարունակական է. հարկ եղած դեպքում պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել ու պաշտպանել մեր հայրենիքը: Որպես արժանապատիվ և հայրենատեր հայեր, վճռական ենք ու տեր ենք Արցախին»,- այս մասին, մասնավորապես, նշված է Կոռնիձորում կայացած հանրահավաքի մասնակիցների ուղերձում: |