«Հնում սրանց կոչում էին պալատական սազանդարներ». Վահե Սարգսյան
|
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Հնում սրանց կոչում էին պալատական սազանդարներ: Մեր օրերում՝ 30 արծաթի դիմաց չոքած և ազգակործան պատուհասներին, արցախուրաց, արյունավաճառ դավաճաններին, Նժդեհի գաղափարաբանությունը չափազանց վտանգավոր համարողներին մոլեգին երկրպագող գավառական մանկլավիկ... Հ.Գ. Կարեն Գիլոյան, մեր վերջի խոսակցություն-վեճի ժամանակ, երբ ես ասացի, որ երբ դու 2020թ. դեկտեմբերի 29-ին, Արցախի դավաճանական հանձնման փուլում, վերցրիր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը, դրանով իսկ դարձար դավաճան թիմի անդամ, դու փորձեցիր արդարանալ՝ ասելով, որ իբր սպորտն ես զարգացնում և հայտնի երեսպաշտների օրինակով հայտարարեցիր, որ իբր քաղաքականությամբ չես զբաղվում: Հետաքրքիր է՝ այ էս տեսարանում ի՞նչն ես զարգացնում»: |
Աղբյուրը` Վահե Սարգսյան