Լարված իրավիճակ՝ Արշակունյաց պողոտայում
Քիչ առաջ իրավիճակը կրկին լարվեց Արշակունյաց պողոտայում: Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներից մեկին: Բախում տեղի ունեցավ ոստիկանների ու քաղաքացիների միջև: Ըստ ոստիկանների՝ քաղաքացին իր մոտ դանակ էր ունեցել:
Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների ծնողները ժամեր առաջ կրկին փակել էին Արշակունյաց պողոտան՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին: «Ապօրինի դատում են հերոսածին մորը, սա մեր բողոքի ձայնն է: Պայքարելու ենք, մինչև տիկին Գայանեն ազատ արձակվի դատարանի դահլիճից»,- ասում էին նրանք:
Ինչպես հայտնել էինք, զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը հրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։