Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կկառուցվի
Կառավարությունը որոշել է որպես նվիրաբերություն ընդունել Երևանի Ներքին Չարբախում գտնվող «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Հայաստանում սպորտի՝ մասնավորապես բռնցքամարտի զարգացման նպատակով կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր։
Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար նախատեսվում է լրացուցիչ 4,861.2 հազար դրամ տրամադրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային: