Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցին Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել
Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստներից» մեկը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Տեսանյութը տարածվել է նաև համացանցի հայկական տիրույթում։
Տեսանյութին անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը. «Ադրբեջանցի «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել: Ադրբեջանական տելեգրամյան ալիքները սա ներկայացնում են որպես «հումոր», մինչդեռ սա իրենց իրական դեմքն է ու պատկերացրած «խաղաղությունը»»,- գրել է Հայրապետյանը: