Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերիների հետ
Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Սաբինա Ալիեւայի ներկայացուցիչները ժամանակ են գտել հանդիպելու Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ազգային կանխարգելիչ խմբի անդամներն առանց նախնական ծանուցման այցելել են քրեակատարողական ծառայության Բաքվի քննչական մեկուսարան։ Այցի շրջանակներում նրանք հանդիպել են նաեւ մի քանի գերիների հետ։ Թե կոնկրետ ում հետ՝ անունները չեն հաղորդվում։
Նշվում է, որ ձերբակալվածներին հասանելի են գրքերը եւ տեղեկատվական նյութերը (իրենց լեզվով), ինչպես նաեւ նրանց հնարավորություն է տրվում անարգել հանդիպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ», - մեջբերում է լրատվամիջոցը:
Նշենք, որ այցը կազմակերպվել էր այն բանից հետո, երբ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հիշեցրել էր Ադրբեջանի օմբուդսմենին մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր անմիջական պարտականությունների մասին։