Զանգեզուրի հոսպիտալ են տեղափոխվել 4 զինծառայող
Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով վերջիններս վնասվածքներն ստացել են Սիսիան-Իշխանասար ճանապարհին՝ Մերսեդես CLK 320 մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի, վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել: