Մահացել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:
«Անգնահատելի է տիկին Ավետիսյանի ավանդն ու ներդրած ջանքերը հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման ոլորտում:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում տիկին Ավետիսյանի հարազատներին և գործընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։