Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:
Սուրեն Պապիկյանը հետևել է նաև առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին, հայտնում են ՊՆ–ի մամուլի ծառայությունից։