Քաղաքապետարանի հայտարարությունը՝ փոխքաղաքապետի ձերբակալման լուրերի մասին

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի, «Ֆեյսբուքում» պարզաբանել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը: 

Նա հավելել է, որ Սիմոնյանն իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու: 

 

Այս թեմայով
am