Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը

Առողջապահության նախարարությունում նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը:

Բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել:

«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ևս մեկ անգամ հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»,-ասվում էՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Возможно, это изображение 2 человека и люди стоят

Возможно, это изображение 10 человек, люди сидят, люди стоят и в помещении

Այս թեմայով
am