Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան

«Ի՞նչ պետք է հասկանալ Ալիևի այն հայտարարությունից, երբ նա հրապարակայնորեն նշում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա իրենց և իրենց քաղաքների նկատմամբ Հայաստանի օկուպացիոն ուժերի իրականացրած գործողությունները»։ Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է», - հարցերը բարձրացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Աբրահամյանի մեկնաբանությամբ՝ ՀՀ իշխանությանը ստիպելով և «կուտ տալով»՝ հետ են կանգնեցրել բոլոր պահանջներից ու ակնկալիքներից, իսկ իրենք արհեստականորեն ստեղծված միֆերը փորձում են ձևակերպել որպես օրակարգ․

«Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական սպառնալիքի»։ 

Այս թեմայով
am