Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել․ news.5tv.am

Ընդդիմադիրների հասցեին համացանցում սեռական բնույթի խայտառակ հայհոյանքներ հնչեցնող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատարանի վճռով դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման՝ արցախահայության նկատմամաբ ատելություն սերմանելու համար, սակայն բանտ չի նստել:

«News.5tv.am»-ի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ դատավոր Մնոյանը 2 տարի փորձաշրջան է սահմանել:

Դատարնի վճիռը կայացվել է 2023 թվականին, Ավագյանին արգելվելէ փորձաշրջանի ընթացքում լքել Հայաստանը: Ռուստամ Ավագյանը իր լայվերից մեկում ասել էր. «Հայաստան «լաո» չկա, էտ զարթուն լաոները, որ կողքդ կայնած են, դրանք բո․․ տղերք են, դու էլ մեռնես Արցախն էլ մեռնի գլխիդ, արցախցին էլ հավերժ Աստծու կողմից մենակ Բայրաքթար կուլ տա, ուրիշ ոչ մի բան։ Սև հանա տակն էթաս դու քո Արցախով, թքեմ քո դոշին, քո Արցախի դրոշին, հրապարակ գոռում են լաո զարթնիր, ըտէ գնացողներ, Ձեր մերը․․․ , տարել ես Արցախ ծախել, պոռնիկ արցախցոնց էլ բերել լցրել Երևան, մի հատ էլ գոռում ես լաո զարթնիր»:

Դատարանի վճիռը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի աջակցի կյանքում ոչինչ չի փոխել, նա շարունակում է համացանցում նույն կերպ ատելություն ու հայհոյանք տարածել:

Այս թեմայով
am