Հունաստանում երկաթուղային վթարից հետո տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել
Սա ամենաքիչն է, որը կարող եմ անել՝ հարգելով զոհերի հիշատակը. Հունաստանում երկաթուղային վթարից հետո տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել:
Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է ներկայացրել այսօր տեղի ունեցած երկաթուղային ողբերգական վթարից հետո։ Աթենքից Սալոնիկ գնալիս մարդատար գնացքը բախվել էր բեռնատար գնացքին, որի հետևանքով զոհվել էր 36, վիրավորվել՝ 130 մարդ:
«Այս ամենը շատ ծանր է բոլորիս և նաև անձամբ իմ համար։ Այսպիսի ողբերգությունից հետո անհնար է ապրել այնպես, ասես այն տեղի չի ունեցել»,- ասել է նա։
Կոստաս Կարամանլիսը իր վրա է վերցրել տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը և հավելել, որ իր հրաժարականն ամենաքիչն է, որը նա կարող էր անել՝ հարգելով վթարի զոհերի հիշատակը։