Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 35.418-ի
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 35.418-ի, իսկ վիրավորներինը՝ 105.505-ի։ Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։
Նա տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժներից հետո որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ողջ մնացածը չի փրկվել:
Երկրաշարժը վնաս է հասցրել Թուրքիայի կենտրոնական և հարավային շրջաններին։ Թուրքիայի 81 նահանգներից 10-ում հայտարարվել է արտակարգ դրություն և աղետի գոտի։