ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին

Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներն ու ներկայացուցիչները հետևեցին «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ՀՀ-ում Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանոպուլոսը, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբը, Եվրոպայում ցամաքային գործողությունների գլխավոր շտաբի պետ գնդապետ Փոլ Կորտոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համատեղ զորավարժությունն անցկացվում է Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման նպատակով և ընդգծում է շարունակական պաշտպանական համագործակցությունը Հայաստանի և գործընկեր պետությունների միջև։

Այս թեմայով
am