Արցախում 4 երեխա և 12 չափահաս գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում
Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։