Սամվել Բաբայանն այս պահին Արցախում է․ նրա պետնախարար նշանակվելու հարցը մնում է օրակարգում․ YerevanLive

YerevanLive-ի տեղեկություններով Սամվել Բաբայանն այս պահին գտնվում է Արցախում։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա Արցախ է մեկնել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի տրամադրած մեքենայով։

Ավելի վաղ YerevanLive- ը գրել էր, որ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի պետնախարար։ Թեպետ նա հերքել էր այդ լուրը, սակայն նրա պետնախարար նշանակվելը ժամանակի հարց է։

 

Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը պահանջում է Սահմանադրական փոփոխություններ, որպեսզի կրկին վարչապետի պաշտոնը վերականգնվի, որին այսօր փոխարինում է պետնախարարը:

 

 

Այս թեմայով
am