Սասունիկում 10 քաղաքացու տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ
Սասունիկում 10 քաղաքացու տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ, գրում է shamshyan.com-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը երեխաներ են, 6-ը՝ միջին տարիքի քաղաքացիներ՝ 35-ամյա Ալիսա Ա․-ն, 9-ամյա Միլենա Մ․-ն, 17-ամյա Սևակ Մ․-ն, 9-ամյա Կարեն Մ․-ն, 16-ամյա Լյովա Մ․-ն, 46-ամյա Քրիստինե Մ․-ն, 45-ամյա Սոնյա Մ․-ն, 39-ամյա Ռիտա Մ․-ն, 35-ամյա Լիլիթ Մ․-ն և 38-ամյա Ծաղիկ Մ․-ն․ նրանք վաղը պիտի մասնակցեին հարսանեկան արարողության։
Շամշյանի տեղեկություններով՝ Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկում այս պահին աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը, պարզում են՝ ինչ հանգամանքներում են թունավորվել քաղաքացիները։